40744 դիտում
09:55 28-04-2015
«Շումախերական» վթար՝ Երևանում. վարորդը BMW-ով բախվել է Nissan March-ին, այնուհետև տապալել բետոնե սյունն ու «ողջագուրվել» հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում BMW մակնիշի 51 TA 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել այնտեղ կայանված Nissan March մակնիշի 34 DR 914 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթացել, հարվածել բետոնե սյանը և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես վթարի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի միջից 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում բետոնե սյունը շրջվել և ընկել է BMW-ի վրա:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքնայից դուրս բերված վիրավորը Երևան քաղաքի Նոր Արեշ 45 փողոցի 64 տան բնակիչ, 26-ամյա Սարգիս Սարգսյանն է, իսկ Nissan March-ը պատկանում է «Մանյա Պետրոսյան» ԱՁ աշխատակից, 40-ամյա Մանյա Պետրոսյանին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ BMW-ի վարորդը Ս. Սարգսյա՞նն է եղել, թե՞ մեկ ուրիշը, քանի որ եղել են դեպքեր, երբ վարորդը դեպքի վայրից հեռացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ տեղափոխումը կատարեցին քաղաքացիները՝ մեծ դժվարությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+