44131 դիտում
20:27 09-08-2017
Շումախերական վթար Երևանում. 37–ամյա կին վարորդը տապալել է վճարովի ավտոկայանատեղիի ցուցանակն ու «ողջագուրվել» կայանված BMW-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում 37-ամյա Էրիկա Հարությունյանը Mitsubishi Colt մակնիշի 75 ՕՕ 999 hամարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով այնտեղ կայանված BMW մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել բնակիչները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, ով սակայն հետո հրաժարվել է բժիշկների ծառայությունից:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Մաթևոս Վարդանյաի գխավորությամբ:
Այս պահին ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+