211652_close_icon
views-count2769 դիտում article-date 11:36 28-04-2015

23-ամյա Նուշիկը Կապանում մետաղյա ձողով ծեծել է սկեսրոջը

23-ամյա Նուշիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կապան քաղաքի իրենց տանը կենցաղային շարժառիթով`ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ երկու անգամ մետաղյա ձողով հարվածել է սկեսրոջ`Հենրիկ Արզումանյանի գլխի գագաթային շրջանին, առաջացրել սալջարդ վնասվածքներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր