211652_close_icon
views-count1623 դիտում article-date 14:35 28-04-2015

Ալավերդի-Ծաղկաշատ ավտոճանապարհին առկա է արգելապատնեշի փլուզման վտանգ

Ապրիլի 28-ին, ժամը 10.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ալավերդի – Ծաղկաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում առկա է արգելապատնեշի փլուզման վտանգ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում 50 մ երկարությամբ արգելապատնեշը թեքվել է դեպի հարակից ձորը, և տեղի է ունեցել ճանապարհատվածի (4 մ լայնությամբ) նստվածք` 50 սմ. ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի, առկա է փլուզման վտանգ: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության, կապի և տրանսպորտի նախարարությունների պատասխանատուներին:

Նմանատիպ նյութեր