211652_close_icon
views-count1265 դիտում article-date 20:22 17-12-2014

Քարաթափում՝ Ծաղկաշատ - Ալավերդի ավտոճանապարհին

Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ծաղկաշատ - Ալավերդի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջհամայնքային Հ-25 ավտոճանապարի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 10 քմ, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ճանապարհը տեղի ուժերով մասամբ մաքրվել է և դարձել միակողմանի երթևեկելի: Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ ծանր տեխնիկա: Դեպքի մասին տեղեկացվել է Թումանյանի ՃՇՇ ինժեները և ՃԿԿ-ում կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուն: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Նմանատիպ նյութեր