1848 դիտում
17:55 28-04-2015
Մարկ Մուստյանի «Ժանդարմը» գիրքը թարգմանվել է հայերեն
«Գրական տապան. ապրիլ» փառատոնի շրջանակում ապրիլի 28-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի նորաբաց գրադարանում տեղի կունենա ամերիկյան արձակագիր Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Ամերիկացի գրող Մարկ Մուստյանի հայ նախնիները ԱՄՆ են գաղթել դեռևս Հայոց ցեղասպանությունից շատ առաջ: Հայաստանի ու հայկականի հետ կապը կորցրած Մուստյանը միայն երեսունն անց է սկսել հետաքրքրվել իր արմատներով, ուսումնասիրել ցեղասպանության հանգամանքներն ու պատմությունը: Այդ նպատակով նա հատուկ ճամփորդություն է կատարել իրադարձությունների վայրերով:
«Ժանդարմը» ներկայացնում է հեղինակի վերապրումները պատմական ճշմարտությունը բացահայտելուց հետո։ Գիրքը ԱՄՆ-ում հրատարակվել է 2010թ.-ին և արդեն թարգմանվել է 10 լեզվով։ Այն արժանացել է Ֆլորիդայի «Ոսկե գիրք» մրցանակին, ներկայացվել Դայթոնի Խաղաղության միջազգային մրցանակին և «Սարոյան» գրական մրցանակին։
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
17:28 25-04-2015
Մարկ Մորտեի «Արարատի զավակները» գիրքը կթարգմանվի հայերեն
1987 դիտում
22:59 30-04-2014
Շշուկների մատյանը՝ Վատիկանի համար. Իտալերեն է թարգմանվել ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի գիրքը. տեսանյութ
16558 դիտում
23:12 26-02-2016
«Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս...». Գագիկ Սուրենյանը ` գարնան առաջին օրվա եղանակի մասին
Այս բաժնից
691 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1459 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա