1563 դիտում
19:49 28-04-2015
Շտաբային ուսումնավարժություն ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
Ապրիլի 28-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունցավ «Հանրային առողջապահության ոլորտում քիմիական գործոնով պայմանավորված միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող կամ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող գնահատված դեպքի տարածման կանխարգելում» թեմայով վարժանքը:
Ուսումնավարժանքը ղեկավարում էր ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը։ Վարժանքին մասնակցում էին ՏԿԱԻ նախարարի խորհրդական Արմեն Մնացականյանը, ՏԿԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ինչպես նաև` ՏԿԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության, տրանսպորտի և կապի, պաշտպանության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներ:
Շտաբային ուսումնավարժության նպատակն է կատարելագործել ճառագայթային, քիմիական, մանրէաբանական և միջուկային հսկողության համակարգի հիմնարկների անձնակազմի հմտություններն ու ունակությունները, բարձրացնել նմանատիպ հաստատություններում հնարավոր արտակարգ իրավիճակների դեմ պայքարի արդյունավետությունը, ինչպես նաև` ստուգել շահագրգիռ նախարարությունների միջև համագործակցության մակարդակը:
Բացման խոսքում վարժանքի ղեկավար Վ. Գաբրիելյանը նշեց, որ նմանատիպ քննարկումները նոր չեն և մեկնարկել են դեռ երեք տարի առաջ: Գաբիրելյանի խոսքով` քննարկումների առաջին փուլը նվիրված էր կենսաբանական հնարավոր աղետի դեմ պայքարի մեխանիզմների մշակմանը, իսկ այժմ ուշադրության կենտրոնում է քիմիական ոլորտը:
«Ինչպես գիտեք, քիմիական ոլորտում ամենավտանգավոր հաստատությունը «Նաիրիտ» գործարանն է: 1930-ական թթ. կառուցվելիս այն դուրս էր Երևանի հատակագծից, սակայն հետագայում, երբ քաղաքն ընդլայնվեց, «Նաիրիտը» մտավ Երևանի կազմի մեջ։ Այս և նմանօրինակ վարժանքները նախաձեռնվում են` հնարավոր աղետների դեմ պայքարի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով, և հնարավոր ԱԻ դեպքում բնակչությանը աջակցություն տրամադրելու արդյունավետությունը բարձրացնելու համար այդ գործում պետք է ներգրավված լինեն բոլոր պետական կառույցները» - եզրափակեց Վ. Գաբրիելյանը:
Թեմայի վերաբերյալ զեկույցներով ու առաջարկներով հանդես եկան նաև քննարկման մասնակից շահառու կողմերի ներկայացուցիչները: Նրանք ներկայացրին քիմիական ձեռնարկությունում վթարի ժամանակ իրենց կողմից կատարվելիք գործողությունները` ուղղված բնակչության և տարածքների պաշտպանության ապահովմանը: Շտաբային ուսումնավարժության ընթացքում արվեցին նաև առաջարկություններ համագործակցության արդյունավետության բարձրացման, հասարակության իրազեկման և կարողությունների կատարելագործման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
12:36 16-09-2020
«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
1419 դիտում
15:39 04-03-2015
Շտաբային ուսումնավարժություն` ՏԿԱԻՆ-ում
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից