1717 դիտում
12:36 16-09-2020
«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2007 թվականից իրականացնում է մագիստրոսի կրթական ծրագիր՝ երեք մասնագիտության գծով. «Կառավարում (Ճգնաժամային կառավարում)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)», «Հոգեբանություն»:
Եվս մեկն օրեր առաջ է ավելացել՝ «Ճգնաժամային իրավունք»: Արտակարգ իրավիճակների նախարարը դիմել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին՝ ՃԿՊԱ-ում «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությամբ մագիստրոսներ պատրաստելու թույլտվություն ստանալու համար։ Թույլտվությունն արդեն կա:
«Ճգնաժամային իրավունք» մասնագիտության ուսման տևողությունը 1,5 տարի է և առկա: Դասերը կկազմակերպվեն օրվա երկրորդ կեսին:
2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է։ Մինչև հոկտեմբերի 5-ն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Ընդունելության դիմում-հայտ
2. Բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
3. 4 լուսանկար (3×4 չափսի)
4. Անձնագրի պատճեն
5. Սոցիալական քարտի պատճեն
6. Զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճեն (առկայության դեպքում) Մանրամասների համար զանգահարել՝ (060) 69 10 00 (203 կամ 208)։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
7718 դիտում
21:31 05-10-2018
Լեզվակիր լինելը մասնագիտություն չէ, թարգմանիչ լինելն է մասնագիտություն. Նաիրի Գրեյս Բարդակջյան
1560 դիտում
19:49 28-04-2015
Շտաբային ուսումնավարժություն ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
535 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին