211652_close_icon
views-count3165 դիտում article-date 09:52 29-04-2015

ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ ԲՀԿ վերադառնալու հավանականության և ազգականներին կուսակցությանը անդամագրելու պատճառների մասին

ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով վերջերս դուրս եկավ ԲՀԿ-ից, ոչ միայն չի պատրաստվում վերադառնալ ԲՀԿ, այլեւ ընդհանրապես որեւիցե կուսակցության չի պատրաստվում անդամակցել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե իր ազգականները վերջերս անդամագրվել են ԲՀԿ-ին եւ չի բացառվում, որ ինքն էլ վերադառնա կուսակցություն: Հարցին, թե այս դեպքում որն է պատճառը, որ նման լուրերի արտահոսք է լինում, պատասխանեց. «Իմ ազգականները ԲՀԿ-ում չեն էլ եղել, որ վերադառնան: Սխալ է մեկնաբանվում: Նրանք վաղուց ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում էին ներկայացրել, որին ընթացք չէր տրվել: Այս դեպքերից հետո ընթացք տվեցին, որը շոուի վերածվեց: Իմ եղբայրը տարբեր պաշտոններում աշխատած լուրջ մարդ է եւ ունի իր քաղաքական հայացքները: Դա իր իրավունքն է»:

Նմանատիպ նյութեր