211652_close_icon
views-count969 դիտում article-date 10:28 29-04-2015

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը երեկ դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան. ՀԱ

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը երեկ դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել»,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը և մեջբերել կաթողիկոսության հայտարարությունը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր պատգամների մեջ հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը: Այս շրջանակներում Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ համարվելով մեր ժողովրդի տարածքները վերադարձնելու և ոտնահարված իրավունքները վերականգնելու առաջնորդող: Ահա այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշեց դատ բացել Թուրքիայի Սահմանադրական դատարանում: Նախորդ երկու տարիների ընթացքում դատական պատրաստության աշխատանքին միացել է թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած հանձնախումբ՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ»» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր