211652_close_icon
views-count6314 դիտում article-date 22:50 29-04-2015

Ուրախալի լուր` ամռանը Եվրոպայում հանգիստը նախընտրողների համար

Ուրախալի լուր` ամռանը Եվրոպայում հանգիստը նախընտրողների համար. այս ամռանը Եվրոպայում հանգիստը նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելի էժան կարժենա: Ըստ «Post Office» գործակալության հաղորդած տվյալների, բոլոր ամառային եվրոպական առողջավայրերում առկա է գների զգալի անկում: Գները նվազել են գրեթե բոլոր հանրահայտ առողջարաններում: Նախկինի պես ամենաէժանը Բուլղարիայի ծովափյնա առողջարաններն են: Ամենազգալի նվազում գրանցվել է պորտուգալական Ալգարվիում: Այստեղ հանգստի արժեքի նվազումը կազմել է 22%: Տնտեսել հանգստի վրա այս տարի հնարավոր կլինի նաև այնպիսի հանրահայտ առողջարաններում, ինչպիսին են Կորֆուն, որտեղ անկումը կազմել է 20%, Մենորկան և Խորվաթիան՝ 16%:

Նմանատիպ նյութեր