211652_close_icon
views-count19045 դիտում article-date 15:56 14-03-2014

Ուրախալի լուր. փրկարարները, ոստիկաններն ու ջրասուզակը «մահացածին» կենդանի են հայտնաբերել

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարները, Երևանից ժամանած հատուկ ջրասուզակները, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Ռանչպար գյուղում հայտնաբերել են երեկվանից որպես «ջրահեղձ» եղած 32-ամյա Արմեն Խալիլովին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403141021266/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], մարտի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող «Սև ջուր» կոչվող լճի ափին քաղաքացու հագուստ է հայտնաբերվել, և կան կասկածներ, որ քաղաքացին ջրահեղձ է եղել: Ինչպես Ռանչպար գյուղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կանչով դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատը և թիվ 18 փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով: Ժամանել էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Տեղում գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Խալիլովն է, ով զբաղվում էր անասնապահությամբ, ամուսնացած էր և ուներ 4 երեխա: Առաջին պահից ոստիկանների ու փրկարարների հետ տեղում էր նաև Ռանչպար գյուղի գյուղապետ Մանուկ Օհանյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր