211652_close_icon
views-count2204 դիտում article-date 21:35 30-04-2015

Անվախ աղվեսը մոտենում է լրագրողներին. տեսանյութ Չեռնոբոլից

Չեռնոբոլում լրագրողների խումբը կերակրել էր իրենց մոտեցած աղվեսին, որը ամայի տարածքում բնակվելով՝ այլևս չէր վախենում մարդկանցից: Այս անմարդաբնակ տարածքում այժմ կարելի է հանդիպել նաև արջերի և գայլերի: Հիշեցնենք, որ 29 տարի առաջ՝ 1986թ-ին, տեղի ունեցավ Ուկրայինայի Չեռնոբիլի ատոմակայանի ռեակտորի պայթյուն: Տեղի ունեցած վթարի արդյունքում ռադիոակտիվ աղտոտվածության էր ենթարկվել Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի շուրջ 150 հազար քառ. կմ տարածք: Այդ տարածքում բնակվում էր շուրջ 7 մլն մարդ, որոնց տարհանման և վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել էր շուրջ 800 հազար մարդ, որոնցից շատերը մահացու ռադիացիայի չափաբաժին ստացան: Վթարի գոտուց մոտ 200.000 մարդ տարհանվեց, հարյուրավոր մարդիկ՝ մահացան։ Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր