49793 դիտում
13:10 03-04-2015
Փորձված աղվեսը 2 ոտքով է ընկնում թակարդը. ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին «յաշիկի» համարները «զանավեսկապատ» արած «յաշիկավարին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 2-ին, Ճանապարհայկին ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes-Benz 300 GE մակնիշի 99 AC 100 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդը ավտոմեքենայի առջևի և հետևի համարանիշներին հարմարացրել էր արհեստական ծածկոց (ավտոմեքենայի միջից հեռակառավարման սարքով կարողանում է փակել համարանիշները):
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Հարությունյանի անվամբ:
Վերջինս նշված արարքի համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 100,000 դրամի չափով:
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+