211652_close_icon
views-count24911 դիտում article-date 18:42 01-05-2015

Քաղաքակիրթ երկրներում նման «վայ» վարորդներին ոչ միայն կզրկեին մեքենա վարելու իրավունքից, այլև ձեռքը ցախավել կդնեին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում մեծ թիվ են կազմում ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ մահվան ելքով, երբ որոշ «վայ» վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները վարում են հանդիպակաց գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով համընթաց երթևեկող վարորդի համար: Այսօր ՝մայիսի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես է Toyota Land Cruiser մակնիշի 97 ՍP 999 «կիսագոլդ» համարանիշներով ավտոմեքենայի «աս» վարորդը, Աշտարակի խճուղում թրև գալով իր մեքենայով, հանդիպակաց երթևեկելի գոտուց հայտնվում է այլ երթևեկելի գոտի, այնուհետև՝ չթույլարտրելի հատվածում՝ արագաչափ սարիքին չհասած, շրջադարձ կատարում՝ ստեղծելով մի քանի վթարային իրավիճակ: Նման խախտումների համար գիտունիկ այս վարորդին քաղաքակիրթ երկրներում ոչ միայն վարչական պատասխանատվության կենթարկեին, այլև կզրկեին ավտոմեքենա վարելու իրավունքից , որոշ երկրներում էլ կհամարեին դա որպես երթևեկության կանոնների չարամտորեն խախտում ու ձեռքից կառնեին ավտոմեքենայի ղեկը, փոխարենը՝ դատարանի վճռով, որպես հանրօգուտ աշխատանք՝ կպարտադրեին ցախավելով իր կողմից կատարած խախտման ճանապարհահատվածը ենթարկել սանիտարական մաքրման: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 53-ամյա Նվեր Կնյազյանի անվամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և օրինախախտ վարորդին որպես նվեր կմատուցի վարչական ակտ, ու վարորդը ողջ կյանքում կհիշի այդ նվերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր