1026 դիտում
09:26 02-05-2015
ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Գերմանիայից ժամանած դիտորդներին
Մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամներ Պիոտր Շտեֆան Յան Լուցակին ու Սվեն Դիդերիխին և Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքից:
Կարեն Միրզոյանը դիտորդներին ներկայացրել է Արցախում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ կհանդիսանան Արցախում ժողովրդավարական ավանդույթների և արժեքների ամրապնդման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
16:59 20-02-2017
ԼՂՀ ԱԺ նախագահը ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին
863 դիտում
13:58 04-05-2015
Արցախի նախագահն ընդունել է Աբխազիայից եւ Մերձդնեստրից ժամանած դիտորդներին
Այս բաժնից
1111 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1201 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1072 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ