6166 դիտում
10:10 02-05-2015
Ավտովթար Երևանի կենտրոնում. «Կովկասի գերուհի» հացատան դիմաց բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Ամիրզյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Կովկասի գերուհի» հացատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հայկ Բաղրամյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 UD 929 համարանիշի և 54-ամյա Էմիլ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 35 LP 547 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններ, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Էդիկ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
56795 դիտում
10:13 28-03-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ