211652_close_icon
views-count18307 դիտում article-date 19:17 07-06-2014

Շղթայական ավտովթար Երևանում՝ «Կովկասի գերուհի» պանդոկի մոտ. բախվել են BMW X6-ը, Opel-ը և BYD-ը, բարեբախտաբար ԽՍՀՄ «կինոդերասանները» հրաշքով փրկվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Կովկասի գերուհի» պանդոկի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Սեդրակ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի 29 ՕՕ 290 համարանիշի և 23-ամյա Հենրիկ Խաչկալյանի վարած BMW X6 մակնիշի 015 MM 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X6-ն այնուհետ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 57-ամյա Լևոն Խաչատրյանի վարած BYD մակնիշի 29 ՍԼ 320 համարանիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցներ Սամվել Խաչատուրյանն ու Հովհաննես Մանուչարյանը, ովքեր սպասում, են որպեսզի վթարի վայր ժամանի ՃՈ հետաքննիչը: Մինչ այս պահը «մեծն» ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները չեն ժամանել, հավանաբար վարորդները դեռ չեն տեղեկացրել իրենց գործակալներին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով շրջադարձ կատարելու ժամանակ չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող BMW X6-ի վարորդին, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը: Վթարի վայրում հավաքվածները ասում էին, որ եթե BMW-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա հնարավոր էր՝ վրաերթի ենթարկվեին փողոցով անցնող մի քանի հետիոտներ, իսկ հետո կատակում էին, թե վրաերթի կենթարկվեին նաև սովետական կինոդերասաններ Գեորգի Վիցինը, Եվգենի Մորգունովը և Յուրի Նիկուլինը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր