211652_close_icon

Երևանի քրեական ոստիկանների ստացած օպերատիվ տվյալները հավաստի էին․ «Ուզբեչկա», «Կովկասի Գերուհի» ռեստորանների՝ ոստիկանություն տեղափոխված բարմենների և 1 անչափահասի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և դանակ

views-count36241 դիտում article-date 09:50 07-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երվանդ Քոչար փողոցի «Սքեյթ պարկ»-ի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանություն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վաչագան Ֆ․-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Արտյոմ Ռ․-ն և 17-ամյա Ա․ Մ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Ա․ Մ․-ի  անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 10 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, Արտյոմ Ռ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով 1.11 գր․ ընդհանուր քաշով կաթոցիչ և մոտ 0.45 գր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Վաչագան Ֆ․-ի, Արտյոմ Ռ․-ի և Ա․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաչագան Ֆ․-ն աշխատում է «Ուզբեչկա» ռեստորանում՝ որպես բարմեն, իսկ Արտյոմ Ռ․-ն՝ «Կովկասի Գերուհի» ռեստորանում՝ որպես բարմեն։

Հրապարակումից ժամեր անց SHAMSHYAN.com զանգահարեց մի քաղաքացի, ով ներկայացավ, որ ինքը «Ուզբեչկա» ռեստորանի տնօրենն է և սկզբից հայտնեց, որ իրենց մոտ այդ աշխատակիցն ամսի 1-ից չի աշխատում, հետո էլ թե «ինքը մեզ մոտ պրակտիկանտ է եղել և մենք նրան չենք ընդունել աշխատանքի», իսկ կարճ ժամանակ անց էլ հայտնեց, որ նման անուն-ազգանունով աշխատակից նրանք չունեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր