211652_close_icon
views-count985 դիտում article-date 19:20 04-05-2015

Լատվիայում չկան պետական արտոնություններ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ կռվածների համար

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, լատվիական «9мая.лв» հասարակական կազմակերպությունը հավաքել է մոտ 64 հազար եվրո՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին նվերներ անելու նապատակով: Ըստ հավաքած գումարի, յուրաքանչյուր վետերանը կստանա 20 եվրո և շնորհավորական բացիկ: Կազմակերպությունը նաև փնտրում է կամավորների՝ նվերներ բաժանելու համար: «Այս տարի պլանավորում ենք շնորհավորել մոտ 3 հազար վետերանների, որոնցից 1700-ը ապրում է մայրաքաղաք Ռիգայում, մյուսները՝ Լատվիայի այլ բնակավայրերում», - հայտնել են կազմակերպությունից: «Օգնիր վետերաններին» ակցիան Լատվիայում անցկացվում է 2009-ից: 2014-ին կազմակերպությունը կարողացել է շնորհավորել 2 785 վետերանների: Լատվիայում գոյություն չունեն պետական արտոնություններ բոլոր նրանց համար, ովքեր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կռվել են նացիստական Գերմանիայի դեմ: Դրանից բացի, մայիսի 9-ը երկրում չի համարվում պետական տոն:

Նմանատիպ նյութեր