Բի Բի Քինգը շնորհակալ է իր համար աղոթող երկրպագուներին
Ամերիկացի լեգենդար բլյուզահար Բի Բի Քինգը համացանցով տեղեկացրել է, որ արդեն տնային բուժհսկողության տակ է: Ինչպես տեղեկացնում է «gazeta ru»-ն, բլյուզահարը հայտնել է, որ գտնվում է բուժհսկողության տակ Լաս-Վեգասի իր տանը և շնորհակալություն է հայտնել բոլորին բարեմաղթանքների և աղոթքների համար:
Հիշեցնենք, որ Բի Քինգը տառապում է երկրորդ կարգի շաքարախտով պայմանավորված ջրազրկմամբ: