769 դիտում
16:59 02-05-2015
Ընտրություններն Արցախի բնակչության համար են, ոչ թե միջազգային հանրության. վարչապետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախ ժամանած մի խումբ միջազգային դիտորդների:
Վարչապետն իր խոսքում կարևորել է լայն աշխարհագրություն ընդգրկող դիտորդական առաքելությունների դերն՝ Արցախի ժողովրդավարության հաջողությունները աշխարհին ներկայացնելու և փորձի փոխանակման գործում: Կառավարության ղեկավարը հավելել է, որ, թեև իշխանությունները չեն անտեսում միջազգային դիրքորոշումները, այնուամենայնիվ, ժողովրդավարական ընտրություններն անցկացվում են Արցախի բնակչության, ոչ թե միջազգային հանրության համար:
Ա. Հարությունյանը հակիրճ կերպով անդրադարձել է ընտրություններին նախապատրաստվելու հետ կապված աշխատանքներին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը գնահատելով օրենքի պահանջներին համապատասխանող: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները մեկ քայլ առաջ են լինելու ժողովրդավարության կայացման ճանապարհին:
Դիտորդները հետաքրքրվել են ընտրությունների կազմակերպչական աշխատանքներից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից, ինչպես նաև ընտրողների մասնակցայնության մակարդակից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
952 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
937 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ