1353 դիտում
17:28 04-05-2015
Առաջնորդության ծրագրեր՝ աշակերտական խորհուրդների ղեկավարների համար
Ապրիլի 4-ին ամփոփվեց ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների համար անցկացված «Ես առաջնորդ եմ» խորագրով վերապատրաստման դասընթացը: Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և Երիտասարդ առաջնորդների դպրոցը (ԵԱԴ)։ Մասնակցում էին 33 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահներ: Հանդիպումների ընթացքում համադրվել և աշակերտներին ուսուցանվել են Երիտասարդ առաջնորդների դպրոցի կողմից ներկայացվող «Արդյունավետ մարդկանց 7 սովորությունները» և «Հանրային խոսք» դասընթացները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը, հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ շնորհավորելով աշակերտներին հերթական ձեռքբերման կապակցությամբ, նշեց, որ ձեռքբերումները չեն լինում մեծ կամ փոքր. դրանցից յուրաքանչյուրը կյանքում ավելացնում է որևէ բան։ «Ուրախ եմ, որ դուք ձեր ճանապարհին կարողանում եք հանդիպել մարդկանց, ովքեր ձեզ հետ կիսվում են իրենց դրական փորձով։ Հուսով եմ՝ այն, ինչ դուք կուտակում եք ձեր մեջ, կբերի միայն դրական էներգիայի պարպման»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։
Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Հայկ Մամիջանյանը, դիմելով պատանիներին, ընդգծեց, որ այսօրվա պատանիները շատ ավելի շահեկան դիրքում են. այն, ինչ իր սերնդակիցները սկսել են սովորել 19-20 տարեկանում, դասընթացի մասնակիցները յուրացնում են դպրոցական տարիքում։ «Դա նշանակում է, որ հիմնական ձեռքբերումները դուք ունենալու եք 3-4 տարի ավելի շուտ, քանի ձեր նախորդ բոլոր սերունդները»,- ասաց ԵԱԴ ղեկավարը։
ՀԵՀ ավագ դպրոցների հետ տարվող աշխատանքների համակարգող Ելենա Փիլիպոսյանի տեղեկացմամբ՝ աշակերտական խորհուրդների հետ տարվող աշխատանքները, աշակերտական ինքնակառավարման մարմինների շրջանում իրականացվող ծրագրերը համաձայնեցվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, նախապես կազմվում է կիսամյակային աշխատանքային պլան։ Ելենա Փիլիպոսյանը նկատեց, որ աշակերտական խորհուրդների ղեկավարները, թեև ունեն առաջնորդության ներուժ, սակայն դրանք կատարելագործելու, լրացուցիչ հմտություններ հաղորդելու անհրաժեշտություն կա։
Նա ընդգծեց նաև, որ նման դասընթացները շարունակական են և նպատակ ունեն զարգացնելու աշակերտական խորհուրդ ինստիտուտը։
Թիվ 195 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Սուսաննա Մնացականյանն էլ, որ առաջնորդության դասընթացների մասնակիցներից է, ասում է, որ ստացած գիտելիքներն ինքը հետագայում կփոխանցի նաև իր դասընկերներին։
Նմանատիպ նյութեր
1283 դիտում
19:53 16-03-2015
Վերապատրաստման դասընթացներ՝ ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների համար
2192 դիտում
16:50 26-04-2014
Աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
1728 դիտում
16:27 21-05-2014
Դպրոցների վարկանիշավորման հարցում կարևորվելու է նաև աշակերտական խորհուրդների աշխատանքը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին