«Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավարը ընդունել է իր սխալը. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Ատլետիկո»-«Բարսելոնա» պատասխան հանդիպման (2:0) գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին ընդունել է իր սխալը, որ խաղի ավելացված ժամանակում 11 մետրանոց հարված չի նշանակել մադրիդցիների դարպասին, որի պատճառով կատալոնացիները պարտվեցին և դուրս մնացին մրցաշարից:
«Պաշտպանի ոտքը տուգանային հրապարակից դուրս էր, ցավոք սրտի, դա ինձ մոլորության մեջ գցեց: Եթե ֆուտբոլում կրկնապատկերի տեխնոլոգիաներ կիառվեին, ապա այդ սխալը չէր լինի:
Ֆուտբոլում ամեն ինչ վայրկյաններն են որոշում: Մինչև այդ խաղի 93-րդ րոպեն մենք լավ էինք աշխատում: Սակայն այդ միակ սխալը փչացրեց ամբողջ տպավորությունը մրցավարությունից», ասել է Ռիցոլին: