211652_close_icon
views-count1282 դիտում article-date 09:40 06-05-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ջեյմս Ուորլիքը հանդիպել են Վաշինգտոնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին Ուորլիքը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում; «Շատ ուրախ էի ողջունել Հայաստանի նախագահին իմ հայրենի Վաշինգտոնում: Մենք այս երեկո հնարավորություն ունեցանք զրուցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»,-գրել է նա: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցի շրջանակներում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելու է առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր:

Նմանատիպ նյութեր