211652_close_icon
views-count993 դիտում article-date 14:20 06-05-2015

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը զենք-զինամթերք է հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի հարևանությամբ, չգործող սրճարանի մոտ, խոտերի մեջ, զինամթերք է թողնում: Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, «ԱԳՍ» տեսակի գնդացրի արկ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 5 և 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր