964 դիտում
12:30 07-05-2015
Ուսանելի բաց դասեր՝ ուսուցիչների համար
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցների հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև հայոց պատմության ուսուցիչները մասնակցել են «Հայոց ցեղասպանության և հայ դատի դասավանդման հիմնախնդրի պարզաբանումը հայ գրականության և պատմության դասաժամերին» ուսանելի բաց դասերին։
Վարչության հրավերով՝ քննարկումները վարել է Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը։
Ծրագրի առաջին փուլի ամփոփիչ հանդիպումը տեղի է ունեցել Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Հանդիպմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
«Հանրակրթության վարչությունը շատ է կարևորում դպրոցականների արժեհամակարգի ձևավորումը. այդ առումով՝ հատկապես նման ծանր թեմաները հնավորինս ճիշտ մեթոդով մատուցելը առավել ևս կարևոր է։ Երբ ծրագրի մտահղացումը ներկայացրինք քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պարոն քաղաքապետն առաջարկեց ծրագրում ներառել Երևանի բոլոր՝ այդ թվում և ավագ ու մասնավոր դպրոցների ուսուցիչներին, ինչի շնորհիվ բարձրացավ ծրագրի արդյունավետությունը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը և հավելել, որ այլ առարկաներից ևս կազմակերպվել են վարպետաց դասեր՝ տարբեր թեմաներով։
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
20:48 25-09-2015
Անչափահասները ոստիկանության կրթահամալիրում. ուսանելի դաս՝ ապագայի համար․ տեսանյութ
Այս բաժնից
1006 դիտում
13:32 06-02-2025
ԱԺ-ում խաղադրույքային գործունեության հարկային դրույքաչափերն ավելացնելու հարցի քննարկումը ցրում են
766 դիտում
13:08 06-02-2025
Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը