211652_close_icon
views-count5287 դիտում article-date 18:57 05-02-2025

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. «Volkswagen»-ի անվահեծանի կոտրվելու հետևանքով մեքենան հայտնվել է դաշտում. վարորդը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայիք մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի H28 Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ նրան հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Վիկտոր Սարգսյանն ու պարեկներ Գուրգեն Գալեչյանն ու Գևորգ Հակոբյանը: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատաասխանատու հերթապահի գլխավորությամբ: 
 
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին, որ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: 
 
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և կոտրված անվադողը տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ վարորդի համագյուղացիները նշում էին, որ եթե վարորդն ամրակապված լիներ, հնարավոր է կյանքը փրկվեր և հենց ամրագոտին կպահեր ու նա չէր հայտնվի դրսում: 
 
Մահացածն էլ Հայաստանի կապի նախնիկ նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազգականն է:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր