740 դիտում
13:41 07-05-2015
Զարյան փողոցին հարակից կառուցվում է նոր հեղեղատար և կոյուղատար համակարգ
Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Զարյան փողոցին հարող ձորակում դեռևս նախորդ դարի սկզբներին կառուցված սելավատարը գրեթե դադարել էր իր նպատակին ծառայել` հատկապես տեղումնառատ օրերին հեղեղելով նաև բնակելի տարածքները:
Պատճառների թվում ոչ միայն բոլոր առումներով իրենց սպառած խողովակներն էին, այլև այն, որ բնակիչները սելավատարին էին միացրել կոյուղատար համակարգերը, ինչը հատկապես ամռան ամիսներին հակասանիտարական վիճակ էր ստեղծում տարածքում: 2013 թվականին նախընտրական հանդիպումների շրջանակում տարածքի բնակիչների հետ հանդիպել ու առկա խնդրին ծանոթացել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել էր ստեղծել մասնագիտական խումբ, կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր և համապատասխան մրցույթ հայտարարելով՝ հնարավորին շուտ սկսել հեղեղատարի և կոյուղատարի շինարարությունը: Աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա ապրիլին և ներկայում բուռն ընթացքի մեջ են: Շուրջ 300 մետր երկարությամբ 600-800 մմ. տրամագծով նոր խողովակաշար է անցկացվում:
Գործընթացի բարդությունը նրանում է, որ տեղանքի դժվարամատչելիության պատճառով բոլոր աշխատանքներն իրականացվում են բացառապես ձեռքով: Այդուհանդերձ, շինարարները խոստանում են հեղեղատարը և կոյուղատարը շահագործման հանձնել մինչև հուլիսի 1-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը