211652_close_icon
views-count1058 դիտում article-date 15:46 07-05-2015

Կիևի որոշմամբ` հայրենի քաղաքից հանվել է Իոսիֆ Կոբզոնին նվիրված հուշատախտակը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի հուշատախտակը, որը տեղադրվել էր Ուկրաինայի իշխանությունների կողմից վերահսկվող Դոնբասի տարածքում գտնվող նրա հայրենի քաղաք Չասով Յարում, Կիևի կայացրած որոշման համաձայն հանվել է: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հրամանագրում նշված է, որ այսուհետ Ուկրաինայի «թշնամի» Իոսիֆ Կոբզոնի հուշատախտակի տեղում կտեղադրվի 2014-ին Դոնեցկում ցույցերի ժամանակ զոհված Ուկրաինայի հերոս Չեռնյավսկու հուշատախտակը:

Նմանատիպ նյութեր