1242 դիտում
17:35 07-05-2015
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցների. լուսանկարներ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 7-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ պարգեւատրել է Ազգային ժողովի՝ Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ աշխատակիցների:
ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արտյուշա Ահարոնյանը, ԱԺ աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Արարատ Կարապետյանը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի վարիչի տեղակալ Հակոբ Հակոբյանը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի տնտեսվար Սահակ Օրդոյանը, Աժ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի այգեգործ Համլետ Հերոյանը եւ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության շենքերի շահագործման բաժնի էլեկտրիկ Վլադիմիր Բաղդասարյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:
Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով ԱԺ աշխատակիցների՝ Արցախյան պատերազմի տարիներին հայրենիքին մատուցած ծառայությունը, շնորհավորել է նրանց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման առթիվ: Նա նշել է, որ հայ ժողովրդի փառքի ճանապարհը դարեր է ձգվում. Ցեղասպանությունից փրկված ազգի զավակները, մասնակցելով Մեծ հայրենականին, կանխել են նոր սպանդներ եւ շարունակել իրենց հաղթական երթը մինչեւ Շուշի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1013 դիտում
15:15 19-11-2015
Գալուստ Սահակյանը Գագիկ Աթաբեկյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով
2051 դիտում
17:45 29-09-2016
Գալուստ Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին
Այս բաժնից
682 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
880 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1639 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն