211652_close_icon
views-count2468 դիտում article-date 16:58 07-05-2015

Իսպանիայի առաջնության վերջին տուրերի հանդիպումները կարող են չկայանալ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 16-ից որոշել է դադարեցնել բոլոր ներքին առաջնությունների անցկացումը: Իսպանական ֆուտբոլի ղեկավարության նման որոշումը պայմանավորված է երկր կառավարության հետ ունեցած տարաձայնություններով: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի ընդունել նոր օրենքը, որը վերաբերում է մարզական միջոցառումների հեռարձակման իրավունքների վաճառքի կոլեկտիվ պայմանագրերին: Համաձայն այդ օրենքի, 2016-17 մրցաշրջանից սկսած հեռարձակման իրավունքների վաճառքից ստացված եկամուտների 90%-ը բաշխվելու է բարձրագույն խմբի թիմերի միջեւ, մնացած 10%-ը՝ երկրորդ խմբի: Իսպանիայի ֆուտբոլիստների արհմիության կարծիքով, այդ օրենքը կարող է ծանր հարված հասցնել սիրողական եւ կանանց ֆուտբոլին, իսկ ավելի ցածր լիգաների ակումբներին՝ սնանկացնել: Այժմ ֆուտբոլիստների արհմիությունը մտադիր է մայիսի 16-ին եւ 17-ին գործադուլ սկսել: Սա նշանակում է, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրերն ու Իսպանիայի Գավաթի եզրափակիչը կարող են չկայանալ:

Նմանատիպ նյութեր