Գալիսիայում փոթորիկի պատճառով «Սելտայի» մարզադաշտը` «Բալայդոսը» վնասվել է: Հաղորդվում է, որ փոթորիկի պատճառով պոկվել է մարզադաշտի տանիքի մի հատվածը: Քամին այնքան ուժեղ է եղել, որ մարզադաշտի աշխատակիցները չեն կարողացել մոտենալ վնասված հատվածին:
Տանիքի վնասված հատվածը գտնվում է այն տրիբունայի վերևը, որտեղ նստելու էին «Ռեալի» երկրպագուները. հանդիպմանը սպասվում էր արքայական ակումբի մոտ 30 երկրպագու:
Ներկա պահին «Սելտա»-«Ռեալ» խաղի հետաձգման մասին հարցը չի քննարկվում, սակայն եթե եղանակային պայմանները չբարելավվեն, ապա հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 5-ին, կարող է չկայանալ: