211652_close_icon
views-count1678 դիտում article-date 19:23 07-05-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյին. ֆոտոշարք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների անդամներ, ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, սփյուռքահայեր, հյուրեր արտերկրից: Շնորհավորելով ներկաներին մայիսյան տոների կապակցությամբ, ելույթով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այնուհետև տեղի է ունեցել տոնական համերգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր