211652_close_icon
views-count2524 դիտում article-date 22:52 23-09-2015

Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 22-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին: Հանդիսավոր ընդունելությանն իր մասնակցությունն էր բերել աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Ընդունելությանը մասնակցում էին Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Չեն Գոպենը, արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, զինվորականներ, Չինաստանի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների, մշակութային կազմակերպությունների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նույն օրը` երեկոյան. Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական հավաք-ընդունելություն Չինաստանում բնակվող հայերի համար: Ներկաների թվում էին տարբեր ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներ, գործարարներ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ու Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Իր ողջույնի խոսքում դեսպան Սարգսյանը շնորհավորեց ներկաներին Անկախության տարեդարձի առթիվ, ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքը: Դիմելով ներկաներին՝ դեսպան Սարգսյանն անդրադարձավ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության անցած ճանապարհին, ձեռքբերումներին ու առկա մարտահրավերներին: Խոսելով հայ-չինական երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանը բարձր գնահատեց հայ-չինական հարաբերությունների մակարդակը, երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, համագործակցությունը միջազգային ասպարեզում: Դեսպանն անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին և հատուկ ընդգծեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` 2015թ.ապրիլին Չինաստան կատարած պաշտոնական այցի կարևորությունը:

Նմանատիպ նյութեր