211652_close_icon
views-count1414 դիտում article-date 09:05 08-05-2015

Եվրոպայի Լիգա. «Դնեպրը» Նեապոլում անակնկալ մատուցեց

Կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Իտալական «Նապոլին» հյուրընկալել էր ուկրաինական «Դնեպրին»: Իտալացիները ամբողջ խաղի ընթացքում ունեին բացահայտ առավելություն, ստեղծեցին գոլային բազմաթիվ պահեր, որոնցից միայն մեկը պսակվեց հաջողությամբ՝ 50-րդ րոպեին աչքի ընկավ Լոպեսը: Իսկ ահա «Դնեպրը» միայն մեկ հարված կատարեց «Նապոլիի» դարպասին եւ այն արդյունավետ ստացվեց. 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սելեզնյովը խփեց պատասխան գոլը: Նշենք, որ ուկրաինացի հարձակվողը գոլի դրվագում խաղից դուրս վիճակում էր, որը մրցավարները չարձանագրեցին: Խաղն ավարտվեց անսպասելի ոչ-ոքիով՝ 1:1: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին: Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում «Նապոլի» (Նեապոլ, Իտալիա) - «Դնեպր» (Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա)՝ 1:1 Դավիդ Լոպես, 50 – Եվգենի Սելեզնյով, 81
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր