211652_close_icon
views-count6762 դիտում article-date 22:40 18-10-2022

Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևը, Նիկոլաևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը. Զելենսկին ցույց է տվել հարվածների հետևանքները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի քաղաքների զանգվածային հրետակոծություններին՝ ասելով, որ Ռուսաստանի Դաշնությունն իր համար ոչինչ չի փոխի նման գործողություններով։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 18-ի առավոտյան։

«Շարունակում են անել այն, ինչ անում են լավագույնս՝ ահաբեկել և սպանել խաղաղ բնակիչներին, Նիկոլաևում հակառակորդը C-300 հրթիռներով ավերել է բնակելի շենք, մարդ է մահացել»,- գրել է Զելենսկին՝ հրապարակելով Նիկոլաևում տեղի ունեցած ավերածությունների տեսանյութը։

«Ահաբեկչական պետությունն իր համար ոչինչ չի փոխի նման գործողություններով: Դա միայն կհաստատի իր ավերիչ ու մարդասպան էությունը, ինչի համար, անշուշտ, պատասխանատվություն է կրելու»,- եզրափակել է Զելենսկին։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, այսօր առավոտյան հարվածներ են հասցվել Ուկրաինայի տարբեր քաղաքներին։ Այսպիսով, պայթյունները որոտացել են Դնեպրում, երկու հարված է եղել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա: Այստըեղ զոհերի թիվը հասել է վեցի:

Հաղորդվել է նաև Խարկովում պայթյունների շարքի մասին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գրոհի է ենթարկվել քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի թաղամասը։

Բացի այդ, վաղ առավոտյան Կրիվոյ Ռոգում պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է, որ քաղաքի վրայով ծխի սյուն է բարձրանում։

Իսկ Ժիտոմիրում պայթյունից հետո էլեկտրաէներգիան ու ջուրն անջատվել են։ 

Հոկտեմբերի 18-ին պայթյուններ են որոտացել նաև Կիևում. ռուսական հրթիռները խոցել են ձախ ափին գտնվող էլեկտրակայաններից մեկը, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են Telegram ալիքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր