211652_close_icon
views-count1567 դիտում article-date 09:06 08-05-2015

Վաշինգտոնի Մայր Տաճարում հնչեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք. տեսանյութ

Վաշինգտոնի Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ցեղասպանությունը վերապրածների կյանքի համար Աստծուն շնորհակալություն հայտնելու միջկրոնական էկումենիկ արարողություն, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն, Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ գերաշնորհ Քաթրին Ջեֆերթս Սքորին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, մեծ թվով հյուրեր: Աղոթքը մատուցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար գերաշնորհ դոկտոր օլաֆ Ֆիքս Թվեյթը: Ելույթներով հանդես են եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արամ Ա. կաթողիկոսը, այլք: Արարողությունն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: Հիշեցնենք նաև, որ երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է նաև ՀՅԴ բյուրոյի ԱՄՆ արևելյան ափի Կենտրոնական կոմիտեի և Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգին վերաբերող հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր