211652_close_icon
views-count865 դիտում article-date 12:00 08-05-2015

Եմենում սպանվել է «Ալ Ղաիդայի» պարագլուխներից մեկը

Եմենում «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը հաղորդել է, որ ամերիկյան անօդաչու սարքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է խմբավորման պարագլուխներից մեկը` Նասար ալ Անսին, որը ստանձնել էր Փարիզում Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման պատասխանատվությունը: Խմբավորման կայքում գրված է, որ Նասար ալ Անսին զոհվել է դեռևս ապրիլին Մուքալա քաղաքում: Ամերիկյան կողմն առայժմ չի հաստատել ահաբեկչի մահվան լուրը: Հիշեցնենք, որ հունվարին երգիծական ամսագրի խմբագրության վրա իսլամիստների հարձակման զոհ էր դարձել 12 մարդ:

Նմանատիպ նյութեր