211652_close_icon
views-count1086 դիտում article-date 15:31 08-05-2015

Արցախում հանդիսավորությամբ վառվել է Համահայկական 6-րդ խաղերի ջահը. լուսանկարներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Նախագահ Սահակյանը նշել է, որ Համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում Արցախում, ինչն իր մեջ շատ խոր իմաստ է պարունակում: Երկրի ղեկավարի բնութագրմամբ` համահայկական խաղերի յուրահատկությունն այն է, որ այստեղ պարտվողներ չկան, իսկ գրանցված հաղթանակները հաղթանակ են ողջ հայ ժողովրդի համար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ սա նաեւ լավ միջոց է` աշխարհին մեկ անգամ եւս ներկայանալու որպես քաղաքակիրթ, համախմբված, սեփական ուժերին ապավինող ժողովուրդ, որը, երկրագնդով մեկ սփռված լինելով հանդերձ, անխզելիորեն կապված է իր պատմական հայրենիքի հետ ու անում է հնարավորը հայոց անկախ պետականությունը հետեւողականորեն զարգացնելու եւ զորացնելու համար
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր