211652_close_icon

Նյու-Յորքում քանդակագործներին վերադարձրել են Սնոուդենի կիսանդրին

views-count1026 դիտում article-date 22:21 08-05-2015
Նյու Յորքի իշխանությունները քանդակագործներին վերադարձրել են ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կիսանդրին: Վերջինիս հեղինակները այն կարողացել են ստանալ իրենց փաստաբանի միջոցով: Այնուամենայնիվ, քանդակագործներից երկուսը, որոնց անունները չեն հրապարակվում, քաղաքային իշխանություններին 50 դոլար տուգանք կվճարեն: Սնոուդենի բրոնզե 1,2 մետր բարձրության կիսանդրին օրեր առաջ տեղադրվել էր Բրուքլինի այգիներից մեկում եւ ապամոնտաժվել քաղաքային իշխանությունների որոշմամբ: Քանդակագործները դիմել էին դատարան:

Նմանատիպ նյութեր