211652_close_icon
views-count1244 դիտում article-date 10:07 09-05-2015

Հյուսիսային Կորեան նորագույն բալիստիկ հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերը ստորջրյա նավից նոր մշակված բալիստիկ հրթիռ են արձակել: Այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Հրթիռի մշակման նախաձեռնությունը, ինչպես նշում է գործակալությունը, պատկանում է այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Հաղորդվում, նոր հրթիռն «ունակ է ոչնչացնել թիրախը բոլոր ջրերում»: Ինը շնորհակալություն է հայտնել երկրի Աշխատանքային կուսակցությն կենտրոնական խորհրդի անդամներին, գիտնականներին, տեխնիկներին և մյուս աշխատակիցներին՝ նման նվերի համար և շնորհավորել կուսակցության 70-ամյակը:

Նմանատիպ նյութեր