211652_close_icon
views-count2626 դիտում article-date 10:11 09-05-2015

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հայց է ներկայացվել` ապօրինի կերպով ուրիշի գույքը վերցնելու համար. Ժողովուրդ

«Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը հերթական անգամ հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց որ ՃՈ նախկին պետի դեմ հայց է ներկայացրել ապօրինի կերպով ուրիշի գույքը վերցնելու համար: Եվ այսպես, 2015 թվականի փետրվարի 26-ին Երևան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Մարգար Օհանյանը գույք է ձեռք բերել և, ահա, հայտնվել է գույքի իրական տերը և փորձում է այն հետ վերադարձնել: Չի բացառվում, որ Երևան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը մինչ դատարան դիմելը փորձել է իր ձեռքում առկա փաստաթղթերով ապացուցել, որ Մարգար Օհանյանի ձեռք բերած գույքը իրեն է պատկանում, սակայն, ըստ էության, Մարգար Օհանյանը հրաժարվել է որևէ բան վերադարձնելուց, և բանն այնտեղ է հասել, որ Մարինեն դիմել է օրենքին՝ այդ կերպ Մարգար Օհանյանին պարտադրելով գույքը վերադարձնել իրեն: Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Տեղեկացանք, որ վերջինս փետրվարի 27-ին միջնորդություն է ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով որ Մարգար Օհանյանի որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր