3108 դիտում
13:05 09-05-2015
Երբ հասկանամ, որ Երանոսյանը ձեր ենթադրյալ կերպարն է, չկասկածեք, որ նա մեր համակարգում չի կարող աշխատել. ՀՀ ոստիկանապետը՝ Երանոսյանի շուրջ բարձրացած վերջին աղմուկի մասին
Երբ հասկանամ, որ Երանոսյանը ձեր ենթադրյալ կերպարն է, չկասկածեք, որ նա մեր համակարգում չի կարող աշխատել, բայց այդպես չէ: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի հետ մայիսի 8-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ Լ. Երանոսյանն իրեն մոտեցող մուրացկան կնոջն ասել էր.«Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես»:
Վ. Գասպարյանը լրագրողներին նաեւ առաջարկեց գրելուց առաջ մի պահ մտածել՝ արժի թեժացնե՞լ դա, թե՞ ավելի արդյունավետ լուծում տալ: «Նման սայթաքումներ կարող են ունենալ բոլորը»,- ասաց նա: Այդ ընթացքում նրան մոտեցավ Լեւոն Երանոսյանը եւ նրան տեսնելով՝ Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց․ «Ես քեզ պաշտոնապես արգելում եմ որևէ խոսք փոխանակել լրագրողների հետ, ես քո փոխարեն ամեն ինչ ասել եմ»։
Նմանատիպ նյութեր
13853 դիտում
22:25 21-04-2019
Հարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ. Pastinfo.am
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց