211652_close_icon
views-count13853 դիտում article-date 22:25 21-04-2019

Հարուցվել է քրեական գործ Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ. Pastinfo.am

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/04/21/%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6-%D4%B5%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D5%A4%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%AE%D5%A5%D5%AE%D5%AF%D5%BC%D5%BF%D5%B8%D6%82%D6%84%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE/824725]«Փաստինֆո»[/url]-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` նշելով, որ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե` նախաքննության: Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքում, որի ենթադրյալ մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան են: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել: Մանրամասները՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/04/21/%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6-%D4%B5%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D5%A4%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%AE%D5%A5%D5%AE%D5%AF%D5%BC%D5%BF%D5%B8%D6%82%D6%84%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE/824725]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր