1490 դիտում
20:54 09-05-2015
NASA-ն ինքնաթիռի և ուղղաթիռի հիբրիդ է ստեղծել
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն՝ հղում անելով «Fox News»-ին, ամերիկյան տիեզերական հետազոտությունների կենտրոնի (NASA) ինժեներները փորձարկել են 10 շարժիչներով անօդաչու թռչող սարք՝ «Greased Lightning»-ը, որն իր մեջ համադրում է ուղղաթիռի և ինքնաթիռի առավելությունները։ Սարքը կարող է թռիչքը սկսել ուղղահայաց և ավելի քիչ էներգիա է ծախսում թռիչքի վրա, քան ավանդական անօդաչուները։
«Greased Lightning»-ը ստեղծողները կարծում են, որ այն կարող է կիրառվել փոքր ծանրոցներ ուղարկելու, ինչպես նաև երկրի մակերևույթն ուսումնասիրելու և քարտեզագրության համար։
Ինժեներները ծրագրում են ստեղծել անօդաչուի ավելի խոշոր տարբերակ, որը կարող է տեղափոխել 4 մարդու։
Նմանատիպ նյութեր
3687 դիտում
18:43 27-01-2015
NASA-ն Գրենլանդիայի սառցաշերտի 3D քարտեզ է ստեղծել
7328 դիտում
20:12 08-08-2015
NASA-ն ստեղծել է վիրտուալ զբոսանք՝ Ցերերա մոլորակի խառնարանում. տեսանյութ
2281 դիտում
14:59 23-02-2014
Նոր հիբրիդ BMW X5. հայտնի են մանրամասները
Այս բաժնից
2281 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1549 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է