211652_close_icon
views-count1018 դիտում article-date 21:03 09-05-2015

Կալիֆորնիայի Դևիս համալսարանի ուսխորհուրդն ընդունել է $72.6 մլն թուրքական պարտատոմսերից ազատվելու վերաբերյալ բանաձև

Մայիսի 7-ին Կալիֆորնիայի Դևիս համալսարանի Ուսանողական խորհուրդը 2 ձեռնպահ և 10 կողմ քվեարկությամբ ընդունել է «Հայոց ցեղասպանության հավերժացումն ավարտելու համար Թուրքիայի Հանրապետության հետ գործակցությունից ազատվելու բանաձև»: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի և Դևիս համալսարաններին զրկելու Թուրքիայի Հանրապետությանը 72.6 մլն դոլար արժողությամբ Կալիֆորնիայի համալսարանի պարտատոսմերից Թուրքիայի իրականացրած հանցագործությունների և Հայոց ցեղասպանության շարունակական հերքման համար, հաղորդում է Asbarez-ը: Դևիս համալսարանի ուսանողների մեծ մասը Հայ ուսանողական միության անդամներ են, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ, որոնք հավաքվել էին բանաձևի լսումներին և խոսել թուրքական կառավարությունում համալսարանի ներդրումների և դրանցից զրկելու մասին, ինչպես նաև Թուրքիայի՝ Ցեղասպանության շարունակական հերքման: Թուրքիան համալսարանական ներդրումներից զրկելուց բացի՝ բանաձևում հիշատակվում են 1915-ի Հայոց ցեղասպանության կոտորածները որպես Թուրքիայի Հանրապետության շարունակական ցեղասպանության հերքման արշավներ, և այն ջանքերը, որոնք արվում են թաքցնելու մարդկության դեմ իրականացրած հանցագործությունները: «Ներկայացրածս բանաձևն աջակցում են մի շարք սենատորներ, համայնքային ղեկավարներ և ուսանողներ: Սակայն Թուրքիան մեր ներդրումներից զրկելու բանաձևը այստեղ՝ Դևիսում, մի շարք մարտահրավերների էր հանդիպել: Երբ ես ներկայացրել էի բանաձևը, մարդիկ վարանում էին և վախենում, որ դա կլինի քաղաքականապես տարանջատող: Մենք ժամեր ենք ծախսել համոզվելու համար, որ բանաձևի լեզուն համապատասխանում է սահմանադրականին: Բանաձևի ճանաչման համար շատ ջանքեր են գործադրվել, և ես հպարտ եմ, որ Դևիսի համալսարանը դեմ է Հայոց ցեղասպանության հերքմանը»,- ասել է բանաձևի հեղինակ՝ կենսաքիմիա և մոլեկուլային կենսաբանություն ուսումնասիրող ուսանող Սևան Նահապետյանը: Լոս Անջելեսի Բերքլիի և Իրվինի կալիֆորնիական համալսարաններն այս տարվա հունվար, փետրվար և մայիս ամիսներին միաձայն ընդունել էին նման բանաձևեր, որոնք Ամերիկայի Արևմտյան Նահանգների Հայ երիտասարդական ֆեդերացիայի նախաձեռնությունն են:

Նմանատիպ նյութեր