211652_close_icon
views-count5876 դիտում article-date 12:47 12-11-2016

Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները տապալել են Աթաթուրքի մասին գրքի շնորհանդեսը

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Գորիչը չի հասցրել մի քանի նախադասություն արտաբերել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գրքի շնորհանդեսի ժամանակ, երբ 20-ից ավելի ուսանողներ բողոքի ձայնե ն բարձրացրել՝ թիկունքով շրջվելով դեպի պրոֆեսորը և վանկարկելով «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար» և «ցեղասպանությունը մերժող», հայտնում է [url=http://sundial.csun.edu/2016/11/armenian-students-protest-atatrk-scholar-to-leave-campus/]sundial.csun.edu[/url]-ն։ Կայքը հայտնում է, որ ոստիկանության 2 աշխատակիցներ պարզապես Գոյրիչին դուրս են ուղեկցել սրահից։ «Աթաթուրքին նվիրված օրերի» շրջանակներում գրքի շնորհանդեսը նախատեսված էր անցկացնել Մանզանիթա Հոլի Արոնսթամ գրադարանում, նոյեմբերի 9-13-ը։ «Մեր ուղերձն էր՝ դադարեցնել ցեղասպանության ժխտումը, որը միլիոնից ավելի մարդու կյանք խլեց։ Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, որ ցեղասպանությունը տեղի չի ունեցել. դա անհեթեթութուն է, մարդիկ գիտեն դա։ Փաստացի ապացույցներն ամենուր են»,-ասել է երիտասարդ ցուցարարներից Էրիկ Բադիվյանը։ Նշվում է, որ համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան բողոք-նամակ է հղել դեկան Ուիլյամ Վաթքինսին՝ արտահայտելով իրենց արդար դժգոհությունը Գոյրիչին համալսարան հրավիրելու համար։ Նամակում ասված է. «Բավականին տարօրինակ է, որ թույլ են տալիս մարդկության դեմ արհամարհանքի ու անարդարության շուրջ ծավալվող մի իրադարձություն անցկացնել համալսարանում»։

Նմանատիպ նյութեր