3960 դիտում
00:10 10-05-2015
«Ռեալ»-«Վալենսիա». դրամատիկ հանդիպումն ավարտվեց հօգուտ «Բարսելոնայի»
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վալենսիային»: Խաղն անցավ չափազանց լարված եւ դրամատիկ պայքարում: Առաջին խաղակեսից հետո «Վալենսիան» հաղթում էր 2:0 հաշվով: 45-րդ րոպեին Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Այս դրվագում և ընդհանրապես, ամբողջ խաղում իրեն փայլուն դրսևորեց վալենսիացիների դարպասապահ Դիեգո Ալվեսը:
Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին մադրիդիցիների հսկայական առավելությունը պսակվեց գոլով՝ աչքի ընկավ Պեպեն: 85-րդ րոպեին Իսկոն գերազանց հարվածով հավասարեցրեց հաշիվը: Մինչև հանդիպման ավարտը երկու թիմերն էլ ունեցան գոլ խփելու մի քանի հնարավորություն, սակայն հաշիվն այդպես էլ չփոխվեց՝ 2:2:
Այս հաշիվը իսկական նվեր էր «Բարսելոնային», քանի որ նրա առավելությունը «Ռեալի» նկատմամբ դարձավ 4 միավոր: Վերջին երկու տուրում «Բարսելոնային» բավական է վաստակել երեք միավոր՝ չեմպիոն հռչակվելու համար:
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:2
Պեպե՝ 56, Իսկո՝ 84 –Ալկասեր՝ 19, Ֆուեգո՝ 26
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10278 դիտում
20:18 08-04-2017
Իսպանիա. «Ռեալ»-«Ատլետիկո» խաղն ավարտվեց հօգուտ «Բարսելոնայի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1152 դիտում
15:58 05-03-2014
Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների երկրպագուների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով
3097 դիտում
23:50 10-04-2014
Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն ավարտվեց
Այս բաժնից
1435 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը