211652_close_icon
views-count1182 դիտում article-date 19:11 11-05-2015

Քեմբրիջի արքայադստեր ծնվելուց հետո Շառլոտա անունով կապիկին անվանափոխել են

Ճապոնիայի Տակասակիյամայի կենդանաբանական այգում ծնված Շառլոտա անունով կապիկին ստիպված անվանափոխել են: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեմբրիջի նորածին արքայադստեր անունը Շառլոտա Էլիզաբեթ Դիանա է, այդ պատճառով էլ այգու տնօրինությունը բազմաթիվ բողոքներ է ստացել՝ կապված կապիկի անվան հետ: Կենդանին ծնվել էր Շառլոտայից մեկ օր անց: Նրա անունն ընտրել էին այգու այցելուների քվեարկության արդյունքում: Այժմ քննարկվում է փոքրիկ կապիկին նոր անուն տալու հարցը:

Նմանատիպ նյութեր